Արթուր Խաչատրեան. «Եղոյեանը հաւանաբար որոշեց իր աջակցութիւնը յայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»

Տնտեսագէտ, ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արթուր Խաչատրեանը գրել է.
«Առաւօտւանից ադրբեջանական քարոզչամիջոցները հերթական հակադաշնակցական բարբաջանքն էին տարածում, թէ իբր 1918 սեպտեմբերի 15-ին հերոսական ադրբեջանցի ժողովուրդը Բաքուն ազատագրել էր բոլշեւիկա-դաշնակցական խունտայից ու դրանով ապահովել էին Ադրբեջանի անկախութիւնը։ Շիզոֆրենիա…
Բայց ադրբեջանական վայրահաչոցները չէին կարող իրենց աջակցութիւնը չստանալ Հայաստանում՝ իրենց գործընկերների կողմից։ ՔՊ-ական Արման Եղոյեանը հաւանաբար որոշեց իր աջակցութիւնը յայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային։ Նա ոչ միայն մեզ մեղադրեց Հայաստանում հանրակրթութեան խայտառակ վիճակի համար՝ մոռանալով, որ 8 տարուց աւել իրենք են իշխանութիւնը, այլեւ սպառնալով վերացնել դաշնակցականութիւնը եւ երազելով, որ Քրիստինէ Վարդանեանը դառնայ վերջին դաշնակցական պատգամաւորը։ Հաշւի առնելով Եղոյեանի հանգամանքը՝ սա ոչ այլ է եթէ ոչ բռնութեան քարոզ, դասական երիտթուրքական ֆաշիզմ՝ ռազմական կոմունիզմի յաւելումով…. Եղոյեանին յիշեցնեմ, որ սուլթանն ու ցարը, երիտթուրքերն ու բոլշեւիկներն են պայքարել Դաշնակցութեան դէմ։ Դրանք էլ չկան, իսկ մենք կանք։
ԱԺ-ի ամբիոնից կարդացի Կռիլովի «Փիղն ու շնիկը» առակը։ Վերջին տողերը եւս մէկ անգամ յիշեցնեմ (1938 թւականի հրատարակութիւն է, այն ժամանակւայ ուղղագրութեամբ)․
«Եհ, խայտառակ մի՛ անի քեզ,-
Ասաց մի շուն,- դու ի՞նչ ես վոր փղին յաղթես.
Տե՛ս, թէ վոնց ես դու խռպոտում, բայց իր ճամփան
Անց է կենում նա անխափան,
Քո հաջոցն ել չի նկատում»:
«Վա՛հ, տնաշեն,- շնիկն ասաց,-
Յես ել եդքան չարչարւում եմ, ինձ կտրատում,
Վոր հէնց եսպէս-կռիւ չարած
Անուն հանեմ իբրեւ յայտնի մի կռվարար:
Թող շներն ել պատմեն իրար-
Այ, քեզ շնիկ, տեսէք հապա ինչ քաջ ե նա,
Վոր հաջում ե փղի վրայ»»:
Յ. Գ. – Տանը եւս մէկ անգամ նայեցի Եղոյեանին էքստազային դերակատարումը։ Անյաջող, շատ անյաջող փորձում է նմանակել Փաշինեանին։ Հօ՞ զոռով չի, Փաշինեանի մամուլի քարտուղարն է եղել»։



