Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել «Միջին միջանցքի» ծրագրից»

«ԱԼԻՔ» – Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել նոյնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից: Այս մասին սոցցանցերի իր հարթակներում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Օրերս Թուրքիայում տեղի է ունեցել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու նոր երկաթուղու հիմնարկեքը, որը պէտք է միացնի Նախիջեւանը Թուրքիային, եւ որն այդ երկրի տրանսպորտի նախարարը բնորոշել է, այսպէս կոչւած, «Զանգեզուրեան միջանցք»-ի ստեղծման գործնական առաջին քայլերից։

Մօտ 2,7 մլրդ դոլար արժողութեամբ եւ 224 կմ երկարութեամբ այս ուղին գրեթէ նոյնութեամբ կրկնում է համարեա նոյն երկարութեան, մեծ մասամբ Հայաստանով անցնող՝ արդէն իսկ առկայ Երասխ-Արմաւիր-Գիւմրի-Կարս երկաթգիծը։

Այսինքն, սա ուղղակի ցուցիչ է առ այն, որ այլընտրանքային նշւած երկաթգծով թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է այս մասով Հայաստանին դուրս թողնել նոյնիսկ թուրքական «Միջին միջանցք»-ի ծրագրից եւ «անխոչընդոտ» ձեռք գցել մեր երկրի Սիւնիքի մարզով անցնող մօտ 43 կմ ուղին միայն, այսպիսով փաստելով, որ Հայաստանի իրական ապաշրջափակման որեւէ նպատակ չունի։

Կից՝ «Անադոլու» գործակալութեան հրապարակած՝ նոր երկաթուղու «քարտէզն» է»,- գրել է նա:

Related Articles

Back to top button