Հայաստան - Արցախ
Վարդան Ոսկանեան. «Որքան շուտ կը հասկանանք խնդիրն, այնքան շուտ մեր բանակը կրկին զօրահանդէսով կանցնի Ստեփանակերտով»
Ստեփանակերտում Բաքւի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
«Իրականում դրանից մեր խնդիրը չի փոխւում՝ պատրաստւել կրկին ազատագրելու Արցախը թշնամական բռնազաւթումից։ Որքան շուտ կը հասկանանք եւ արագ կը ձեւակերպենք այդ խնդիրն ու դրա լուծմանը հասնելու ծրագիրը եւ ճանապարհային քարտէզը, այնքան շուտ մեր բանակը կրկին զօրահանդէսով կանցնի Ստեփանակերտով։
Իսկ մինչ այդ թշնամին էլի է ստիպելու մեզ «վայելել» մեր համազգային ամօթը, եթէ իհարկէ ոմանց մօտ դեռ մնացել է ամաչելու շատ մարդկային յատկանիշը»,- գրել է նա։