Հայաստան - ԱրցախՔաղաքական

Այս ամէնը մէկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլիացնել ներսից

Համատարած բռնութիւնների եւ վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կիրառմամբ, այդ թւում՝ իրաւական, վարչական, հոգեբանական, ֆինանսական եւ բարոյական, ՏԻՄ «ընտրութիւններ» են տեղի ունենում «ժողովրդավարութեան բաստիոնում»։

Առաջատար բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների անազատութեան պայմաններում…

Այսքա՜ն նւաստացնել սեփական ժողովրդին. սեփական վախերը, պարտութիւնները, թշնամու վերջնագիրը դարձնել անշրջելի, դրանք պարտադրել հանրութեանն ու նրանից դարձնել կամազուրկ զանգւած, գողանալ նրա սահմանադրական ամենակարեւոր քաղաքական իրաւունքը՝ ազատ ընտրութեան եւ կամարտայայտութեան իրաւունքը…

Այս ամէնը մէկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից…

Չլռել, չհաշտւել, պայքարել, թոյլ չտալ։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ Բիւրոյի անդամ,

Ազգային ժողովի Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ

Related Articles

Back to top button