ՄիջազգայինՔաղաքական

Ֆրանսիայում եւ Իտալիայում բողոքի ցոյցերի ժամանակ ձերբակալւել է շուրջ 2,000 մարդ

Չնայած ձեռնարկւած նախազգուշական միջոցներին, արգելքներին եւ ոստիկանութեան ուժեղացւած ներկայութեանը՝ բողոքի ակցիաները Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերաճել են դաժան բախումների:

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի անկարգութիւններից յետոյ բերման է ենթարկւել աւելի քան 1,3 հազար մարդ, յայտնում է Le Figaro-ն՝ յղում անելով հանրապետութեան ՆԳՆ-ին: Գերատեսչութեան տւեալներով՝ երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկւել 1314 մարդ:

Իտալիայում կեանքի թանկացման, վառելիքի գների աճի, սպառազինութիւնների աւելացման, ինչպէս նաեւ Ջորջա Մելոնիի կառավարութեան քաղաքականութեան դէմ բողոքի ակցիաները յանգեցրել են շուրջ 400 մարդու ձերբակալութեան, որոնցից 110-ը անչափահասներ են, հաղորդում է AFP գործակալութիւնը: Հռոմում երիտասարդների բողոքի երթի մասնակիցները մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան Հանրապետութեան հրապարակի (Piazza della Repubblic):

Related Articles

Back to top button