ՄիջազգայինՔաղաքական

Սուրէն Սարգսեան. ԱՄՆ-ում դեմոկրատների յաղթանակը լաւ պատկեր կը ձեւաւորի հայկական յանձնախմբի համար

Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը, անդրադառնալով ԱՄՆ ընտրութիւններին, գրում է.

«ԱՄՆ Միջանկեալ ընտրութիւնները մօտեցան իրենց աւարտին։ Ընտրւեցին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի կազմի մէկ երրորդը։

Ինչպէս կանխատեսել էի իմ նախորդ գրառման մէջ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնութիւն ստացան։

Սենատը, ինչպէս գրել էի, շատ մրցակցային էր, եւ այստեղ նոյնպէս դեմոկրատներին յաջողւեց արդիւնք գրանցել՝ ընդամէնը մի քանի ձայնի տարբերութեամբ։ Կարծում եմ՝ արդիւնքների եւ նման պատկերի ձեւաւորման վրայ լրջագոյն ազդեցութիւն ունեցան վերջին 24 ժամերը, մասնաւորապէս՝ Իրանի դէմ Թրամփի վարչակազմի կողմից հնարաւոր ռազմական հարւածի մասին տեղեկատւական պայթիւնը։

Հաւանաբար, դա իր ազդեցութիւնն ունեցաւ երկու ամենամրցակցային նահանգներում ընտրութիւնների արդիւնքների վրայ։ Ի դէպ, հայկական յանձնախմբի համար նոյնպէս բաւականին լաւ պատկեր է ձեւաւորւում»։

Yerevan Today

Related Articles

Back to top button