ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրաքի սցենարը՝ Իրանի համար

Բաղային զգուշացնում է նոր պատերազմի հիմնաւորման մասին

ԱԳՆ ներկայացուցիչն զգուշացրել է, որ Իրանի դէմ քիմիական եւ կենսաբանական զէնքերի մշակման վերաբերեալ ամերիկեան նոր մեղադրանքները յիշեցնում են 2003 թւականի իրաքեան պատերազմի համար հարնութեան կարծիք ձեւաւորելու գործելաոճը։

Իսմայիլ Բաղային, արձագանգելով ամերիկացի պաշտօնեաների վերջին պնդումներին, թէ Իրանը կենսաբանական՝ «կեղտոտ» զէնքեր է մշակում, դրանք համեմատել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ Վաշինգտոնի նախկին անհիմն մեղադրանքների հետ։

Նա յիշեցրել է Քոլին Փաւելի՝ 2003 թւականին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում ունեցած ելոյթը, որի ընթացքում վերջինս փորձել էր ձեռքում պահած փոքր սրւակով ներկայացում խաղալ՝ Իրաքի զանգւածային ոչնչացման զէնքեր ունենալու ենթադրեալ ապացոյցը։ Բաղային նշել է, որ հետագայում այդ ներկայացումը դարձաւ Իրաքի դէմ պատերազմն արդարացնելու կեղծ հիմնաւորումների խորհրդանիշներից մէկը։

Բաղային ընդգծել է, որ Իրաքի վերաբերեալ զանգւածային ոչնչացման զէնքերի մասին պնդումները նպաստեցին հանրային կարծիքի ձեւաւորմանը եւ ռազմական ներխուժման նախապատրաստմանը, որի հետեւանքները աղէտալի եղան ոչ միայն Իրաքի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար։

«Մեղադրանքները շարունակ փոխւում են, սակայն դրանց ներկայացման ձեւը նոյնն է»,- նշել է Իրանի ԱԳՆ խօսնակը՝ հարց բարձրացնելով, թէ արդեօք աշխարհը մոռացել է 2003 թւականի դասերը եւ պատրա՞ստ է կրկին նոյն սխալը գործելու։

Related Articles

Back to top button