Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արթուր Մոսիեան. «Կիսում ենք մեր երկրում ազատ, անկախ ապրելու Շահրամանեանի տեսլականը»
ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը ելոյթ է ունեցել ԱԺ յատուկ նիստում:
«Յարգելի պատգամաւորներ, ներկաներ,
Իմ գործընկերը ներկայացրեց թեկնածուի կենսագրութիւնը: Ես պարզապէս աւելացնեմ մէկ-երկու նախադասութիւն: Մենք էլ ենք հանդիպել պարոն Շահրամանեանի հետ:
Կիսում ենք մեր երկրում ազատ, անկախ ապրելու իր տեսլականը եւ գտնում ենք, որ Հանրապետութեան նախագահի թեկնածուն պէտք է ունենայ մի շարք յատկութիւններ:
Դա որոշում կայացնելու ունակութիւնն է, ազնւութիւնը, պարկեշտութիւնը, համախմբման կարողութիւնը եւ, իհարկէ, պետական կառավարման համակարգում ունեցած հարուստ փորձը:
Այս հիմնական պատճառներն են եւ իր տեսլականը հաշւի առնելով ՀՅԴ խմբակցութիւնը առաջադրել է պարոն Շահրամանեանի թեկնածութիւնը»: