Գեղամ Մանուկեան. «Շարժման ժամանակ անեւ կար խանդ, տակից մէկը միւսի դէմ աշխատել, որը բացասաբար ազդեց պայքարի վրայ»
Շարժման ժամանակ նաեւ կար խանդ, տակից մէկը միւսի դէմ աշխատել, որը բացասաբար ազդեց պայքարի վրայ։
«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը:
«Եթէ հրապարակում գտնւող բոլորը անվերապահ նպատակ ունենային Փաշինեանի հեռացումը, իրավիճակն այլ կը լինէր։ Մի գործ որ բռնում ես, 5 մատով պիտի բռնես, ոչ թէ՝ երկուսով։
Եթէ բոլորը 5 մատով բռնէին, արդիւնքն այլ կը լինէր։ Միւս կողմից, սակայն, ամէն օրը հիմք է ստեղծում իշխանափոխութեան համար։ Փողոցը լցնող տասնեակ հազարները կան, բայց տանն են, պէտք է ճիշտ պահին ճիշտ գործողութեան դիմել, օդում չկրակել, մարդկանց չհիասթափեցնել։
Փաշինեանը հատում է բոլոր կամիր գծերը սեփական իշխանութիւնը պահելու համար։ 2023 թւականի յունւար-սեպտեմբերին Փաշինեանի հայաստանեան այցերի ժամանակ ոստիկաններին տուրիստական աւտոբուսներով տեղափոխելու նպատակով 70 միլիոն դրամ է յատկացւել։ Ալավերդիում իշխանազաւթման օրն այդ նապատակի համար ծախսւել է 5.5 միլիոն դրամ»,- նշել է պատգամաւորը։