«Թաթոյեան» հիմնադրամ. «Ադրբեջանի իշխանութիւնն իրականում խաղաղութեան մտադրութիւն չունի, ուստի որեւէ պարագայում չի կարելի թոյլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը»

Ադրբեջանի իշխանութիւնն իրականում խաղաղութեան մտադրութիւն չունի, ուստի որեւէ պարագայում չի կարելի թոյլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը։
Այս մասին յայտարարութիւն է տարածել «Թաթոյեան» հիմնադրամը։
«Շարունակելով կեղծիքները՝ Սաղմոսավանքը եւ Նորավանքը Հայաստանի զաւթման ադրբեջանական իշխանական ծրագրում են յայտնւել։
Ըստ այդ կեղծիքների՝ Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգութիւն է եւ գտնւում է, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջան»-ի թուրք-ղփչաղական Սաղմոսավանք գիւղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերւել են 1828-1830 թթ.։
Ըստ այդ կեղծ թէզի՝ Նորավանքն ալբանական կառոյց է եւ պատկանում է Ադրբեջանին։ Իբր մինչեւ 1988թ. այդ գիւղում միայն ադրբեջանցիներ են ապրել։
Ադրբեջանական կողմը բարձրագոյն մակարդակով շարունակում է կեղծիքների այս փունջը՝ չխնայելով միջոցներ։
Չպէտք է թոյլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանութիւնն ակնյայտօրէն պատրաստւում է Հայաստանի դէմ նոր յանցանքների։
Ադրբեջանի իշխանութիւնն իրականում խաղաղութեան մտադրութիւն չունի, ուստի որեւէ պարագայում չի կարելի թոյլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը»,- ասւած է յայտարարութեան մէջ: