Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը, պատգամաւորներ Արթուր Խաչատրեանը ու Արմենուհի Կիւրեղեանը հանդիպել են Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) պատւիրակութեան ղեկավար Թիերի Ռիբոյի եւ հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի հետ։

Ողջունելով հիւրերին Սէյրան Օհանեանը շնորհակալութիւն յայտնեց ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցութեան նամակին արագ եւ պատշաճ արձագանգելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպէս նաեւ Հայաստանում իրականացրած գործունէութեան համար։ Թիերի Ռիբօն, իր հերթին, շնորհակալութիւն յայտնեց Կարմիր Խաչի գործունէութիւնը բարձր գնահատելու համար։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԿԽՄԿ-ի աշխատանքը արդիական մարդասիրական խնդիրների շուրջ՝ մասնաւորապէս անդրադառնալով Ադրբեջանում պահւող հայ անձանց, Լաչինի միջանցքով տեղաշարժի, ինչպէս նաեւ Ղարաբաղեան հակամարտութեան հետեւանքով 1990-ականներից եւ 2020 թ.-ից անյայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն առնչւող հարցերին։

«Yerkir.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button