Հայաստան - Արցախ
Սամւէլ Շահրամանեանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացւած Արցախում
Մեր տւեալներով՝ այսօր օկուպացւած Արցախի Հանրապետութեան ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaro-ի հետ զրոյցում յայտարարել է օկուպացւած Արցախի Հանրապետութեան նախագահ Սամւէլ Շահրամանեանը: Գրում է Tert.am-ը:
«Նրանք հաշմանդամ կամ հիւանդ մարդիկ են, որոնք չեն կարող տեղաշարժւել կամ ցանկանում են մնալ իրենց հարազատների շիրիմների մոտ: 2023 թւականի սեպտեմբերին տեղի ունեցած բռնի գաղթից յետոյ այնտեղ մնացած արցախցիների թիւն աւելի մեծ էր: Բայց յետոյ մի քանի տասնեակ արցախցիներ, որոնք որոշել էին մնալ այնտեղ, նոյնպէս նախընտրեցին Հայաստան գալ Կարմիր Խաչի շնորհիւ», – ասել է Շահրամանեանը: