Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակ. «Արցախում կայ առնւազն 200 զոհ եւ աւելի քան 400 վիրաւոր»
Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի կողմից հաւաքագրւած տւեալների համաձայն՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրութեամբ Արցախում Ադրբեջանի յարձակման հետեւանքով կայ առնւազն 200 զոհ եւ աւելի քան 400 վիրաւոր։
Քաղաքացիական բնակչութեան շրջանում վիրաւորների թիւը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Խաղաղ բնակիչների շրջանում այս պահին հաստատւած է 10 զոհ, որոնցից 5-ը երեխաներ են։
ՄԻՊ գրասենեակի կողմից անյայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղւած փաստահաւաք աշխատանքները շարունակւում են։