ԳաղափարականՀայաստան - ԱրցախՔաղաքական

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՀՅԴ ԻՐԱՆԻ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէն իր շրջանի բոլոր ընկերների անունից խստօրէն դատսպարտում է ՀՅԴ Հայաստանի կառոյցի եւ ընկերների, ինչպէս նաեւ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի եւ գործիչների դէմ ՀՀ գործող իշխանութիւնների սանձազերծած բռնութիւնները եւ անօրինական գործողութիւնները։

Շինծու մեղադրանքների քօղի ներքոյ այս ակնյայտ քաղաքական հետապնդումներն ու հալածանքները ոչ այլ ինչ են, քան ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի եւ նրա գլխաւորած հակազգային իշխանութիւնների հերթական դաւադրութիւնը` լռեցնելու այն բոլոր ազգային քաղաքական ուժերին եւ գործիչներին, որոնք անմնացորդ նւիրումով պայքարում են Հայաստանն այս մղձաւանջային իրավիճակից դուրս բերելու եւ երկրի գահավիժող ընթացքը կասեցնելու համար։

Ստեղծւած իրավիճակում, մենք մեր անվերապահ եւ ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում ՀՅԴ Հայաստանի մեր կառոյցին, ընկերներին, ինչպէս նաեւ պայքարի ելած միւս բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին։

Վստահ ենք, որ հայրենադաւ եւ հեղինակազրկւած իշխանութիւնների հերթական դաւադրութիւնը ոչ միայն չի կարող կասեցնել յանուն Հայրենիքի եւ հայ ժողովրդի ընթացող պայքարի ընթացքը, այլեւ աւելի կամրապնդի մեր ընկերների եւ միւս բոլոր նւիրեալների վճռականութիւնը` յաղթանակով աւարտելու այս պայքարը։

ՀՅԴ ԻՐԱՆԻ ՀԻՒՍԻՍԻԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

26 յունիսի 2025թ., Թեհրան

Related Articles

Back to top button