Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահէ Սարգսեան. «Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրւում է հայրենիքի դաւաճանական յանձնման հերթական սցենարը»

Yerkir.am կայքի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինեանի Տաւուշի գիւղեր կատարած այցին։

«Ըստ հանդիպման մասնակիցների՝ Գաւառական ճարպիկը Ոսկեպարում փորձել է մարդկանց համոզել, թէ բանակցում են, եւ զգացողութիւն կայ, որ ճանապարհը չի յանձնւի Ադրբեջանին, որ Ալիեւի հետ «բանաւոր ըմբռնումով» (բան յիշեցրե՞ց այս արտայայտութիւնը) որոշել են, որ ադրբեջանցիները նախնական գալու են կանգնեն Ներքին Ոսկեպարի գետի ափին, որը ճանապարհից 50-100 մետր է հեռու…

Կարճ ասած՝ ուզել է ասել՝ Ալիեւի հետ «բանաւոր ըմբռնւել են», որ Գորիս-Կապանի տիպիկ օրինակով միանգամից չեն կտրի Երեւան-Թբիլիսի մայրուղին, այլ փուլերով՝ «մանրից»…

Այ էդպիսի վստահ դէմքով էլ ժամանակին սեփական ծննդավայր Սիւնիքի դիրքերն ու ճանապարհները թուրքին յանձնելուն չափազանց օգտակար եղած մերօրեայ Մելիք Ֆրանգիւլ Արմէն Խաչատրեանը լրագրող Սիւզի Բադոյեանին ասում էր, որ Գորիս-Կապանը չափազանց անվտանգ է,

– Տաւուշի մարզպետ Հայկ Չոբանեանն էլ 2021 թ. մարտի 26-ին տասնապատիկ աւելի վստահ դէմքով բացառում էր Տաւուշի տարածքների յանձնման գործընթացը, դեռ մի բան էլ անբարոյական անւանում Հրանտ Բագրատեանին ու մեզ՝ մարդկանց, ովքեր լաւ հասկանալով չարիքի իշխանութեան գործելաոճն ու իրերի զարգացման տրամաբանութիւնը, ահազանգում էին Տաւուշի գլխին կուտակւած սեւ ամպերի մասին,

– Հայկ Չոբանեանի հարաւային գործընկեր, Սիւնիքի մարզպետ, յայտնի մականունաւոր Մելոն էլ 2021-ի մայիսի 12-ի ճակատագրական ներխուժման օրը շեֆի հետ պասերով յայտարարում էր, թէ ադրբեջանցիները առաջ չեն եկել, պարզապէս մոլորվել են իր «հովւութեան» սարերում,

– մի քանի օր անց՝ 2021-ի մայիսի 15-ին, արենա դուրս եկաւ Տիգրան Աւինեան անունով մէկ այլ դերակատար ու յաղթական յայտարարեց, որ նախորդ պարբերութիւնների հերոսներ՝ մականունաւոր Մելոյի ու «գաիչնիկ» Արմէն Խաչատրեանի հետ յաղթական վերելք է ունեցել «Սեւ լիճ», իսկ թէ ինչ լիճ էր, եւ ինչ եղաւ՝ ներկայացումից յետոյ պարզւեց,

– 2021-ի մայիսեան ներխուժման օրերին նոյն «գաիչնիկ»-ը տղամարդու խօսք էր տւել Նայիրի Յոխիկեանին՝ անձամբ ուղեկցել Սեւ լիճ. անցել է 3 տարի, սակայն «գաիչնիկ»-ը մինչ օրս չի կատարել իր տղամարդու խոստումը,

– մարզպետ Մելոյի քրոջ աղջիկ, Հ1-ի ՔՊական-պալատական սազանդար Արմինէ բաջին էլ 2021-ի նոյեմբերի 14-ին՝ Կապան-Ճակատէն ճանապարհի դաւաճանական յանձնումից ընդամէնը ժամեր առաջ, ադրբեջանական մոնոներկայացումներ էր կազմակերպել ցուցանակների մօտ, թէ իբր ինքն այնտեղ է, այն է՝ «Հադրութը մեր ձեռքում է» եւ ճանապարհի յանձնման մասին լուրերը «լկտի ստեր» են:

Այսօր ականատեսն ենք ՆՈՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ, տրագիկոմեդիա, որտեղ բեմադրւում է հայրենիքի դաւաճանական յանձնման հերթական սցենարը…»,- գրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button