Հայաստան - Արցախ
Ադրբեջանցիները հիմնայատակ ոչնչացրել են Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

«ԱԼԻՔ» – Արբանյակային վերջին լուսանկարներից պարզւում է, որ Ադրբեջանի ցեղասպան եւ մշակութակործան վարչախումբը հիմնայատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող» հիմնադրամի «Ֆէյսբուք»-եան էջից։
Հիմնադրամի ղեկավարներից Րաֆֆի Քորթոշեանը տեղեկացնում է, որ եկեղեցու հիմքը դրւել էր 1996 թւականին:
Գմբէթաւոր յօրինւածքով, սրբատաշ բազալտից կառուցւած եկեղեցու կառուցումն աւարտւել էր երկու տարի անց եւ օծւել՝ 1998 թւականի մայիսի 31-ին։