«Ալիեւն ու Էրդողանն ահաբեկիչներ են»
Բողոքի ակցիա՝ Ռոնալդ Ռէյգանի անւան նախագահական գրադարանի մօտ
![](/wp-content/uploads/2023/09/Ալիեւն-ու-Էրդողանն-ահաբեկիչներ-են-780x470.jpg)
«Ալիեւն ու Էրդողանն ահաբեկիչներ են», «Ադրբեջանն ու Թուրքիան՝ ահաբեկիչ երկրներ», «Ամօթ Բայդէնին ու իր ողջ աշխատակազմին», «Հանրապետականներ խօսէ՛ք»,- նմանատիպ կարգախօսերով Լոս Անջելէսի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը բողոքի ակցիա իրականացրեց Ռոնալդ Ռէյգանի անւան նախագահական գրադարանի մօտ, որտեղ սպասւում է ԱՄՆ նախագահական ընտրութիւններին մասնակցող Հանրապետական կուսակցութեան թեկնածուների աւանդական հեռուստաբանավէճը:
Բանախօսները յայտարարեցին, որ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնն իր լռութեամբ յանցակից է դարձել Արցախի հայերի դէմ իրականացւող ցեղասպանութեանը: Իսկ Հանրապետական թեկնածուներին կոչ արւեց բարձրաձայնել իրենց դիրքորոշումները՝ Արցախի դէմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ցեղասպանական գործողութիւնների մասին: Ամօթանքի խօսքեր հնչեցւեցին նաեւ այս օրերին Հայաստանում գտնւող ԱՄՆ միջազգային զարգացման գործակալութիւն ղեկավար Սամատ Փաուերի հասցէին:
«Alphanews.am»