Հայաստան - Արցախ
«Այս գործընթացը դիտում ենք՝ ՀՀ տարածքի ապօրինի օտարում»
Կիրանցի 31 բնակիչ ստորագրութեամբ հրաժարւել է փոխհատուցումից
«ԱԼԻՔ» – Քիչ առաջ Կիրանցի 31 բնակիչներ սեփական ստորագրութիւններով յայտարարութիւն են տարածել, ըստ որի՝ վերջիններս հրաժարւում են փոխհատուցումից եւ ցանկանում են ապրել իրենց հայրենիքում: Տեղեկացնում է Yerkir.am-ը:
«Յայտնում ենք, որ համաձայն չենք այս անօրինական սահմանազատմանը, որի հետեւանքով Ադրբեջանին է անցնում ՀՀ-ին պատկանող տարածքներ, Կիրանց գիւղի հողամասեր ու շինութիւններ։ Կառավարութիւնը սկսել է փոխհատուցել այս շինութիւնների դիմաց։ Այս գործողութիւնը դիտում ենք ՝ ՀՀ տարածքի ապօրինի օտարում, Ադրբեջանին հողի վաճառք։ Սա պետական դաւաճանութիւն է։ Ուստի, ներքոյ ստորագրեալներս՝ ընտանիքի անդամներով հանդերձ, հրաժարւում ենք ցանկացած փոխհատուցումից»,- յայտնել են Կիրանց գիւղի բնակիչները։