Ինչո՞ւ է Փաշինեանը իր «վեցնոց»-ի միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական յարաբերութիւնները
Ինչպէս յայտնի է, օրեր առաջ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տէր-Մարգարեանը մեկնել էր Ուկրաինա, որտեղ նա այդ երկրում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետեանի հետ միասին այցելել էր Բուչա քաղաք, որտեղ ծաղիկներ էին խոնարհել զոհւածների յուշակոթողին եւ հանդիպել Բուչայի քաղաքապետին։ Բացի այդ՝ հումանիտար օգնութիւն տրամադրել:
Ուկրաինա այցելելը իհարկէ յանցագործութիւն չէ, բայց երբ պատւիրակութիւն է այցելում կոնկրետ Բուչա քաղաք, դա արդէն մեսիջ է՝ ուղւած Մոսկւային:
Քանի որ ուկրաինական իշխանութիւնները Բուչան դարձրել են, այսպես կոչւած «ռուսական վայրագութիւնների» այցեքարտ, որտեղ, իբր երկու տարի առաջ զոհւելն էր 1300 անմեղ մարդ:
Կարծում ենք, որ Տիգրան Տէր-Մարգարեանը միտումնաւոր էր այցելել այս քաղաք, շատ լաւ իմանալով, որ դրան պիտի հետեւէր ռուսական արձանգանգը:
Բանն այն է, որ այս անձնաւորութիւնը յայտնի Արամ Զաւէնի Սարգսեանի կուսակիցն է, ով «30 արծաթով» օր ու գիշեր ռուսներին է փնովում:
Թէ ինչու են հէնց Արամ Զաւէնիչին պատւիրել այս անպատւաբեր առաքելութիւնը մէկ ուրիշ թեմա է:
Սակայն արձանագրենք, որ հաշւի առնելով այն, որ Արամ Զաւէնիչը Փաշինեանի գաղափարական դաշնակիցն է համարւում եւ հէնց, որպէս դաշնակցի է այդ ուժին տրւած Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտօնը եւ, բացի այդ, այցին մասնակցել է նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպանը, կարելի է ասել, որ այդ քաղաքում «զոհւածների» յիշատակը յարգել է հէնց Նիկոլ Փաշինեանը: Իսկ դա նշանակում է, որ հէնց ինքն է փորձել սադրել Մոսկւային իր այդ քայլով:
Հայաստանի անվտանգային այսչափ խնդիրների հետ միասին, ինչո՞ւ է Փաշինեանը շարունակում սադրել Մոսկւային:
Իսկ միգուցէ նրա գլխաւոր նպատակը հէնց դա՞ է, որ Ադրբեջանը նոր յարձակում կատարի, որպէսզի Փաշինեանը հիմք ունենայ կրկին այդ քայլը բարդել Մոկւայի վրայ:
Այս մարդու հրէշաւոր նպատակները իսկապէս ոչ մի սահման չունեն:
Փաշինեանին ո՛չ հայ ժողովուրդի ապագան է հետաքրքրում, ո՛չ Հայաստանի անվտանգութիւնը:
Ճիշտ հակառակը՝ նրան նոյնիսկ շահաւէտ է, որ Հայաստանը չլինի, որպէսզի ինքն էլ Արամ Զաւէնիչի հետ միասին կարողանայ խուսափել պատասխանատւութիւնից:
Այստեղ են ասում, որ Փաշինեանն ու Զաւէնիչը դարձել են հայ ժողովուրդի համար օրինակելի հակահերոսների կերպարներ, թէ ինչպիսին չպիտի լինի մարդը եւ հայ մարդը, ընդանրապէս:
Սա՛ է իրականութիւնը:
Zham.am