Հայաստան - Արցախ

Կռիւը բարու ու չարի մէջ է

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր

 

Պէտք չէ զարմանալ ՔՊ-ականների՝ այս եւ այլ դէպքերում ասածների, գրածների, առհասարակ՝ իրենց մտքերի վրայ: Չէ՞ որ իրենք, յանուն այս իշխանութեան, դաւաճանել են իրենց սկզբունքներին եւ իրենց հաւատացած ժողովրդին, իրենց շրջապատին, ովքեր իրենց պաշտպանել ու արդարացրել են, հիմա չգիտեն՝ բա՞րեւ տան, թէ՝ ամօթանք։

Յանուն այս իշխանութեան, գիտակցաբար առ ոչինչ են դարձրել հայկական բոլոր երազանքները, գցել են ոտքներին, ոչնչացրել են Արցախի 30-ամեայ անկախ, զարգացած ու կայացած պետութիւնը։ Այս իշխանութիւնը պահել ու անձնապէս «վայելելու» համար կազմաքանդել են մեր հպարտութիւն Հայոց բանակը։ Որ չասեն «դաւաճան են՝ տւեցին», 5000 հոգու միայն դրա համար զոհեցին։ Որ միքիչ էլ «վայելեն» այս իշխանութիւնը:

Ամբողջ ազգին, գիտակցաբար, չխորշելով օգտգործել յայտնի տեխնոլոգիան, իրար մէջ թշնամանք ու ատելութիւն սրսկեցին, յանուն իշխանութիւն վերցնելու ու «վայելելու»:

Յանուն այս իշխանութեան, անում են առանց բացառութեան ամէնը, ինչից բողոքել են։ Վստահ եմ՝ ի սրտէ պայքարել են ժամանակին, այսօր իրենք իրենց դաւաճանել են նաեւ այդ բոլոր հարցերում եւ դէմքներին պադոշ քաշած՝ արդարացնում են իրենցը եւ բողոքում, հեգնում ու երեսով տալիս այն ամէնը, ինչ իրենք հաւատով արել են:

Եւ վերջապէս նրանք չեն խորշել դաւաճանել Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդի իրենց կարգավիճակը։ Յանուն այս իշխանութեան, պատրաստ են դա էլ տապալել։ Ոչնչանայ, կորչի, ինչ է, թէ մի փոքր էլ «վայելեն» այս իշխանութիւնը։

Անգիր գիտեն, որ շուտով հեռանալու են, որ իրենց չեն ընդունում, որ բացառապէս ոստիկանութեան աջակցութեան վրայ են յենւած: Վստահ են, որ՝ որ օրը ոստիկանութիւնից ասեն՝ «հերիք ա, կը ներէ՛ք, էլ չի լինում», տեղում ինֆարկտ են ստանալու, որովհետեւ յենւելու տեղ չունեն, մարդ չունեն, ով իրենց կը պահի։ Բայց մէկ է՝ ճանկռելով, շարունակ դաւաճանելով, դեռ դիմադրում են։

Անկեղծ եմ ասում, ես այսպիսի անսկզբունք մարդիկ չեմ ճանաչել իմ կեանքում, չեմ տեսել։ Դրա համար, հոգիդ սատանային վաճառած պէտք է լինես, որ ամէն բան այսպէս հեշտութեամբ գետնով տաս, յանուն․․․այս անիծւած իշխանութիւն կոչւածի։

Related Articles

Back to top button