Որոշել են բռնութեան նոր ցուցանիշ սահմանել
Ուժային կառոյցները խիստ են լինելու, չեն խնայելու անգամ Սրբազանին
«ԱԼԻՔ» – «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւնների համաձայն՝ ուժային կառոյցները խիստ են պատրաստւել, ու անգամ ներքին քննարկում է եղել, որ շատ աւելի խիստ են լինելու։ Բանն այն է, որ այսօր՝ յունիսի 12-ին ԱԺ է գնալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ու, բացի այդ էլ, Բագրատ Սրբազանը յայտարարել էր, որ այսօր կարեւոր «հանգրւան» է լինելու։
Արդիւնքում՝ իրաւապահ համակարգը լուրջ է տրամադրւել, թէ ներում-բեկում չի լինելու, ու անգամ չեն խնայելու Սրբազանին։
Յիշեցնենք, որ յունիսի 9-ից «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման մասնակիցները շարունակում են գիշերել Բաղրամեան պողոտայում։
«Վրանային աւանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով»,- հարթակից յայտարարել էր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։
«Մեր ասած 96 ժամի մէջ կը սահմանափակւենք»,- նշել էր նա՝ յաւելելով, որ յունիսի 12-ը կարեւոր հանգրւան է լինելու։
«Այսօր ո՛չ քայլելու ենք, ո՛չ երթ ենք անելու. պատրաստւում ենք յունիսի 12 ին»: