Հայաստան - Արցախ
Եռաբլուրում տեղի կունենայ «Արցախի կանչը» յուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկէքի արարողութիւն

«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 24-ին Երեւանի Եռաբլուր զինւորական պանթէոնում տեղի կունենայ «Արցախի կանչը» յուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկէքի արարողութիւնը: Այս մասին յայտնում է Արցախի տեղեկատւական շտաբը:
Յուշակոթողը կամփոփի Արցախեան բոլոր նահատակների, Արցախում բոլոր յուղարկաւորւածների եւ սեպտեմբերի 25-ին Արցախի Պաշտպանութեան բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթիւնի հետեւանքով զոհւածների յիշատակը: