Հայաստան - Արցախ
«Հայաստան» խմբակցութիւն. «Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծւած չէ, եւ Բաքուն իր գործողութիւններով հաստատել է դա»
Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծւած չէ, եւ Բաքուն իր գործողութիւններով հաստատել է դա։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, աւանդական ճեպազրոյցի ժամանակ, հոկտեմբերի 26-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։
Նրա կարծիքով՝ այսպէս է մտածում Հայաստանի բնակչութեան մեծ մասը։
«Ադրբեջանի Հանրապետութիւնը ցոյց է տւել, որ պայմանաւորւելու ընդունակ պետութիւն չէ, քանի որ մերժում է բոլոր համաձայնագրերը։ Նա բանակցութիւններ է վարում Հայաստանի Հանրապետութեան հետ ուժի համատեքստում։ Ընդ որում՝ խնդիրը չի կարելի լուծել Արցախի ապահայկականացման ճանապարհով»,- ասել է Օհանեանը։
Նա համոզւած է. բանակցային գործընթացն այլըտրանք չունի։ Միայն դա կօգնի ապահովել արցախահայերի անվտանգութիւնը, ինչպէս նաեւ հանրապետութեան սուբիեկտայնութիւնը։
«News.am»