Թուրք լրագրող. «ՀՀ ղեկավարին պէտք է պաշտպանեն Թուրքիայի յատուկ նշանակութեան ուժերը»
«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը տելեգրամեան իր ալիքում անդրադարձել է Թուրքիայի կողմից Նիկոլ Փաշինեանին պաշտպանելու անհրաժեշտութեան մասին, թուրք յայտնի լրագրող Նեւզաթ Չիչեքի յայտարարութեանը.
««Սրբազան պայքար»-ի մեկնարկից յետոյ Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դէ ֆակտօ վարչապետի ճակատագրով, որ քաղաքական դաշտի գրեթէ բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդէս են գալիս վերջինիս աջակցող յայտարարութիւններով։ Այսպէս, Թուրքիայում գործող ամենայայտնի ու մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներից մէկի՝ Independent Türkçe-ի գլխաւոր խմբագիր եւ յայտնի լրագրող Նեւզաթ Չիչեքը մայիսի 30-ի իր հարցազրոյցում ասել է. «Շատ անկեղծ լինեմ, … Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինեանին) պէտք է պաշտպանեն Թուրքիայի յատուկ նշանակութեան ուժերը (Թուրքիայի զինւած ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։
Յիշեցնեմ, որ «Սրբազան պայքար»-ի դէմ են արտայայտւում նաեւ Ադրբեջանում, որտեղից եւս առաջարկում են Փաշինեանին աջակցելու համար զօրքեր ուղարկել Հայաստան»,- գրել է նա։