Հայաստան - Արցախ

Վարուժան Գեղամեան. «Առաջին անգամ Թուրքիայում եւ Ադրբեջանում ոչ թէ ծաղրում են, այլ անհանգստացած են, որովհետեւ մենք պայքարում ենք իրենց շահերի դէմ»

«ԱԼԻՔ» – «Առաջին անգամ Թուրքիայում եւ Ադրբեջանում ոչ թէ ծաղրում են, այլ անհանգստացած են, որովհետեւ մենք պայքարում ենք իրենց շահերի դէմ»։ Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ այս մասին երէկ՝ մայիսի 31-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում յայտարարել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

«Մեր պայքարին ամենաշատը հետեւում են երկու երկրում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Հետեւում են եւ անհանգստանում:

Որովհետեւ մենք պայքարում ենք իրենց շահերի դէմ: Այն ինչ ցանկանում են Թուրքիայում եւ Ադրբեջանում, Հայաստանի ոչնչացումն է:

Առաջին անգամ հարեւան Թուրքիայում եւ Ադրբեջանում ոչ թէ ծաղրում են, այլ անհանգստացած են:

Իրենք այնքան են անհանգստացած այս շարժումով, որ կոչ են անում ամէն գնով պահել Հայաստանում գործող իշխանութիւնը։ Եթէ մեր պայքարն անհանգստացնում է մեր թշնամիներին, ուրեմն մենք ճիշտ գործ ենք անում։

Շարժման պայքարի նպատակը Հայաստանի պետականութեան պահպանումն է»,-յայտարարել է նա։

Related Articles

Back to top button