Հայաստան - Արցախ

Ճանաչենք Հայոց աշխարհը

Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» յուշարձանի տեղադրման օրն էր: 

«Մենք ենք մեր սարերը» յուշարձանը, որն անւանում են նաեւ «Դեդօ-բաբօ», «Պապիկ-տատիկ», տեղադրւել է 1967 թւականին: Յուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարեանն է, ճարտարապետը՝ Իւրի Յակոբեանը: Ստեփանակերտի մուտքի մօտ, բլրի գագաթին գտնւող քանդակը պատրաստւած է կարմիր տուֆից: Այն արցախեան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։

Կոթողը պատւանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքւել է, եւ նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մէջ։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button