Հայաստան - Արցախ
Ճանաչենք Հայոց աշխարհը
Ամուլսարի հանքավայր (նաեւ՝ Ամուլսարի ոսկու հանք), ոսկու հանքավայր Հայաստանի Վայոց Ձորի եւ Սիւնիքի մարզերի սահմանին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հիւսիսային (Ամուլսար), հիւսիս-արեւմտեան ճիւղաւորումների մասում։ Հանքային երեւակումները գտնւում են 2500-2988 մ. բացարձակ բարձրութիւնների վրայ։ Հանքի շահագործման թոյլտւութիւնը պատկանում է Լիդիան Արմենիա ընկերութեանը։
Համաձայն Լիդիան Արմենիա ընկերութեան տարածած տեղեկատւութեան՝ Ամուլսարի հանքավայրի հաստատւած ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննայ հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննայ արծաթ։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ