Հայաստան - Արցախ
Ճանաչենք Հայոց աշխարհը

Եղիշէ Առաքեալի վանք (նաեւ՝ Ջրւշտիկ), հայկական առաքելական վանական համալիր Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանում՝ Տօնաշէն գիւղից հիւսիս, հայ-ադրբեջանական շփման գծի մօտ, Մռաւ լեռան անտառապատ լանջին։ Հիմնադրւել է 5-րդ դարում։
Վանական համալիրի տեղում նախաքրիստոնէական ժամանակաշրջանում գործել է հեթանոսական սրբավայր, որը կրել է Միհր Ներսեհեայ կամ Ներսմեհայ անուններով։
Եղիշէ Առաքեալի վանքը հիմնադրւել է 5-րդ դարում Արեւելից կողմանք Հայոց պետութեան արքայ Վաչագանի կողմից։
Այստեղ են ամփոփւել Սուրբ Եղիշէի մասունքները։
Վանքի տարածքում է գտնւում Վաչագան Բարեպաշտ թագաւորի դամբարանը, 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը:
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ