Ճանաչենք Հայոց աշխարհը
Քարինտակը հիմնադրւել է աւելի քան 400 տարի առաջ։ Յայտնի է, որ նրանց նախնիների մի մասն այստեղ է տեղափոխւել Բերդաձորի Խծաբերդ եւ Դիզակի Թաղեր գիւղերից։
Խորհրդային շրջանում՝ Արցախը Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնակցելուց յետոյ, Քարինտակը գտնւում էր ԼՂԻՄ-ի Շուշիի շրջանում։
1991 թ.-ի նոյեմբերի 19-ին հակառակորդը յարձակւել էր Քարինտակի վրայ։ Մի քանի ժամ տեւած մարտից յետոյ թշնամին յետ է շպրտւել։ Նոյն թւականի դեկտեմբերին թշնամին նոր յարձակում է նախաձեռնել, սակայն վերստին յետ է շպրտւել։ 1992 թ.-ի յունւարի 26-ին թշնամին մօտ 500 զինեալներով եւ 3 զրահամեքենայով յարձակւել է գիւղի վրայ։ Թշնամին կարողացել էր ներխուժել Քարինտակ եւ հրդեհել ծայրամասի մի քանի տներ, սակայն հայկական ջոկատների միասնական ջանքերով յետ էր շպրտւել։ Քարինտակի ինքնապաշտպանութիւնը Արցախեան ազատամարտի ամենայայտնի դրւագներից մէկն է, որը յաճախ կոչւում է նաեւ «Քարինտակի մեծ կռիւ»։
44-օրեայ պատերազմի հետեւանքով Քարինտակը օկուպացւել է Ադրբեջանի կողմից։ Գիւղի գրաւումից յետոյ թշնամին աւերել է գիւղը, քանի որ այդտեղով է անցնում Շուշի տանող ճանապարհը։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ