Ճանաչենք Հայոց աշխարհը
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետութեան Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն է։ Գտնւում է Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Ընդգրկւած է Շուշիի քաղաքի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ցանկում եւ հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մէկը։ Կառուցւել է 1868-1887 թւականներին։
Եկեղեցական համալիրը գտնւում է Շուշիի կենտրոնական մասում եւ իր արտաքին տեսքով նման է Էջմիածնի Մայր Տաճարին։
Կազմւած է եկեղեցուց եւ զանգակատնից։ Հիմնականում կառուցւածքով նման է բազիլիկ եկեղեցու, չունի գմբեթ։
Եկեղեցին հարուստ է զարդաքանդակներով՝ դռներին, լուսամուտների կամարների վրայ եւ այլուր։ Լուսամուտներն ունեն 1 մետր լայնութիւն, 5 մետր բարձրութիւն։ Պատերին առկայ են հայատառ բազմաթիւ արձանագրութիւններ։ 2008 թւականի հոկտեմբերի 16-ին Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցաւ հարսանեկան մեծ արարողութիւն, որի ժամանակ ամուսնացաւ 550 զոյգ։
Նիւթը տրամադրել է՝
ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ