Ճանաչենք Հայոց աշխարհը

Սիւնիքի մարզը լի է բնութեան գողտրիկ յուշարձաններով, որոնք պատրաստ են զարմացնելու իւրաքանչիւրին։ Դրանցից մէկը գտնւում է Լիճք գիւղում։ Չնայած այն փաստին որ գիւղը գտնւում է 2000 մ բարձրութեան վրայ, այն շրջապատւած է այգիներով։ Ամբողջ Հայաստանում յայտնի են Լիճքի խնձորներն ու տանձերը։ Գիւղից վեր կան շատ լճեր, ջրի աղբիւրներ, ջրվէժներ, այդ իսկ պատճառով տեղացիները անւանել են «Լիճք»։ Գիւղի շրջակայքում կան պատմական յուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրայ, 17-րդ դարի Ջւարաւանի կոչւող եկեղեցին։
Լիճքի գանձերից են համանուն ջրվէժները։ Ջրվէժները սկիզբ են առնում Զւարագետից։ Սկիզբ առնելով Մեղրիի լեռնաշղթայի բարձրադիր լանջերից, գետը ստորին հոսանքում առաջացնում է ջրվէժների կասկադ։ Բարձրադիր ժայռերով շրջապատւած ջրվէժները կարծես նեարդերի սպեղանի լինեն։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ