Հայաստան - Արցախ
Աւետիք Իշխանեան. «Քանի դեռ Բաքւի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները ՀՀ իշխանութիւնը թշնամու հետ բանակցութիւններ վարելու իրաւունք չունի»
Յուզմունքից մարդ գժւում է՝ իմանալով, որ արցախցի փախստական, անչափահաս Սամուէլ Միրզոյեանը գտնւում է կալանքի տակ։ Բա միւս մի քանի տասնեակ քաղբանտարկեալնե՞րը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։
«Ամօթ եւ խայտառակութիւն է ունենալ նման՝ թշնամուն պարտւած, սեփական ժողովրդին հալածող գարշապետութիւն եւ լինել դրա քաղաքացի։
Իմ համոզմամբ, քանի դեռ Բաքւի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները, Հայաստանի իշխանութիւնն իրաւունք չունի թշնամու հետ բանակցութիւններ վարելու։ Յարգելի՛ ընդդիմադիրներ, չէ՞ք կարծում, որ նոյն տրամաբանութեամբ, քանի դեռ Հայաստանի բանտերում առկայ են քաղբանտարկեալներ, պէտք է բացառել ցանկացած շփում դաւադիր իշխանութեան հետ, այդ թւում՝ Ազգային ժողովում»։