Ճանաչենք Հայոց աշխարհը
Բաղացսար
Գտնւում է Սիւնիքի մարզում, Շիշկերտ գիւղից 5 կմ հիւսիսարմուտք Լեռը ձգւում է հիւսիսարեւմուտքից հարաւ-արեւելք 4-5 կմ երկարութեամբ: Արեւմուտքից միանալով Լճկուտ, հարաւից՝ Ճգնաւոր լեռնագագաթներին, նրանց հետ մէկտեղ կազմում ջրբաժան Ողջի եւ Մեղրի գետերի միջեւ: Բաղացսարը կազմում է «Արեւիք» ազգային պարկի մի մասը: Բաղացսարի հարաւարեւելեան լանջերից է սկիզբ առնում Կալեր գետը:
Բաղացսարի անւանումը կապւած է Բաղք գաւառի անւան հետ, իսկ բաղ-ով սկսւող անւանումները առաջացած են համարւում տարբեր ցեղանուններից:
Գազանա լեռ
3829 մ
Գազանա լեռը գտնւում է Սիւնիքի մարզում, Նախիջեւանի սահմանին։ Համարւում է Զանգեզուրի լեռնաշղթայի երկրորդ ամենաբարձր գագաթը, բարձրութիւնը՝ 3829 մ։
Լեռնագագաթը վեր է խոյանում Գեղի եւ Կարթ գետերի միջեւ, նրա լանջերին է գտնւում նաեւ Գազանալիճ լիճը։
Լեռը կազմւած է պալեոգէնի գրանիտներից, գրանոդիորիդներից, պորֆիրիտներից։
Սիսակապար լեռ
3826 մ
Սիսակապար լեռը գտնւում է Սիւնիքի մարզի եւ Նախիջեւանի սահմանին, Զանգեզուրի լեռնաշղթայի հարաւային կատարային մասում՝ Քաջարանի լեռնանցքի սահմաններում, Կապուտջուղ եւ Քաջարանց գետերի միջեւ։ Բարձրութիւնը կազմում է 3826 մ։
Արամազդ Լեռ
Արամազդ, Արամազ, Արմազդ, Գազբել, Գազբոյլ, Գազբոկլք, Գեազբել, Կազբել, Կազպել, Կասբել, Կասպել, Կարակաեա, Մուրաշին, Մուրուշ, Մուրուշին, Բարգուշատի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3392 մ)՝ Հայաստանի Սիւնիքի մարզում։ Կազմւած է հրաբխային ապարներից։ Լանջերը զառիթափ են՝ ծածկւած լեռնամարգագետնային բուսականութեամբ։ Գագաթնամերձ մասերում կան մերկացումներ, քարացրոններ։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ