Հայաստան - ԱրցախՔաղաքական

Այսօր վաղ առաւօտից մեկնարկել են անհնազանդութեան ակցիաները, Երեւանի մի շարք փողոցներ փակ են

Այսօր՝ վաղ առաւօտից Երեւանի տարբեր հատւածներում մեկնարկել են  անհնազանդութեան ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթւածահար արել որոշ հատւածների երթեւեկութիւնը։

Առաւօտեան ժամը 07։45-ի դրութեամբ Երեւանի Սարեան փողոցն արդէն փակ էր։ Փակ է նաեւ Ռուբինեանց փողոցն ու Տէրեան-Մոսկովեան խաչմերուկը, ինչպէս նաեւ Բարեկամութեան մետրոյի խաչմերուկը՝ բոլոր ուղղութիւններով։

Երիտասարդական մետրոյի հատւածից արգելափակւած է Աբովեան փողոցով մեքենաների երթեւեկութիւնը։ Բացի այդ երթեւեկութիւնն արգելափակւած է նաեւ Կիեւեան կամուրջի սկզբնամասում, Կոմիտաս-Գիւլբենգեան խաչմերուկում, Գարեգին Նժդեհի հրապարակի մօտ եւ Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու մօտ։

Այս ամենի ֆոնին Հանրապետութեան հրապարակում ոստիկանութիւնն ուժեր է կուտակում, իսկ մայրաքաղաքի որոշ հատւածներում սկսել են բերման ենթարկել անհնազանդութեան ակցիաների մասնակիցներին։

Անհնազանդութեան ակցիաներից տեսանիւթերն ու լուսանկարները՝ «Tert.am»-ի «Տելեգրամ»-եան ալիքում։

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին  Հանրապետութեան հրապարակում Ազգային կոմիտէի անդամ Վազգէն Մանուկեանը յայտարարել էր, որ առաւօտեան ժամը 08։00-ից անհնազանդութեան ակցիաները մեկնարկելու են։

«Մենք պարալիզացնելու ենք քաղաքը․ մօտակայ երեք օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ամբողջ Հայաստանը պարալիզացւելու է։ Առաւօտեան ժամը 08։00-11։00-ը հաստատ։ Իշխանութեան յենարանը մնացել է ոստիկանութիւնը»,- ասել էր Մանուկեանը։

Related Articles

Back to top button