Մատաղիս, գիւղ Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանում՝ Թարթառ գետի ձախ ափին՝ 400-500 մետր բարձրութեան վրայ։ Գտնւում է հանրապետութեան հիւսիսարեւելեան հատւածում, Մարտակերտ շրջկենտրոնից 26 կմ հեռաւորութեան վրայ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 81 կմ հեռաւորութեան վրայ։ 2020 թւականի սեպտեմբերի 27-ին սկսւած հայ-ադրբեջանական պատերազմի հետեւանքով գիւղը հայաթափւել եւ անցել է Ադրբեջանի հսկողութեան տակ։
Տեղակայւած լինելով արցախա-ադրբեջանական շփման գծին շատ մօտ՝ Արցախեան հակամարտութեան նորագոյն շրջանում մշտապէս գտնւել է Ադրբեջանի զինւած ուժերի թիրախում։ Համաձայն ադրբեջանական տեսակէտի՝ Մատաղիսը հանդիսանում է Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակավայր։
Կան պատմամշակութային յուշարձաններ՝ Ս. Եղիշէ եկեղեցի (1892-1898 թթ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), Եղիշէ Առաքեալի վանք (XII-XVIII դդ.), Վաչագան Բարեպաշտի մատուռ-դամբարան (1286 թ.), կրկնայարկ դահլիճ (1552 թ.), խաչքար (XII-XIIIդդ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշւառւած է 30 յուշարձան։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ