
Արզումանի կամուրջ, կամուրջ Սիսիանի շրջանում, Որոտան գետի մօտ, Դարաբաս գիւղի տակ։
Կառուցւել է է 1675 թւականին Հայրապետ վարպետի ձեռքով։ Կառուցման մասին կայ արձանագրութիւն։ Միակամար գեղեցիկ յօրինւածք է։
Կամարը շինւած է սրբատաշ, իսկ օժանդակ մասերը կոփածոյ եւ բոլորովին անտաշ քարերով։
Կամրջի աջ ափը հենւած է քարաժայռերի վրայ, իսկ ձախը ցածր է եղել եւ բարձրացւած է եղել արհեստական պատնէշով ու թմբով։ Աւանդաբար անւանում են Արզումանի կամուրջ։
Այդ կամրջով էր անցնում քարավանային ճանապարհը, որով բեռները քարավաններով փոխադրւում էին Պարսկաստան եւ այլ արեւելեան երկրներ։
Կամուրջը վերականգնւել է 2012 թւականին։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ