Հայաստան - Արցախ

Ճանաչենք Հայոց աշխարհը

Արցախի Հունոտ գիւղը հիմնադրւել է 18-րդ դարում, գտնւում է Կարկառ գետի ձախ ափին։

19-րդ դարի վերջին գիւղը ունէր 130 բնակիչ, որոնց եկամտի հիմնական աղբիւրը գործող ջրաղացներն էին։

Գիւղը մեծ դեր էր խաղացել Շուշիի համար:

Բերդաքաղաքին ալիւր մատակարարող ջրաղացների մեծամասնութիւնը գտնւում էին հենց Կարկառ գետի վրայ՝ Հունոտի տարածքում:

Գիւղը լքւել է 1930 թւականին: Բնակավայրը ներկայումս աւերւած է, պահպանւել են մէկ տասնեակից աւել կիսաւեր բնակելի տներ, կամուրջը, գիւղի գերեզմանոցը, ջրաղացը։ Հունոտի քարէ կամարաձեւ կամուրջը կառուցւել է 1720 թւականին։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button