Հայաստան - Արցախ

Ճանաչենք Հայոց աշխարհը

Գազանա լեռը գտնւում է Սիւնիքի մարզում, Նախիջևանի սահմանին։ Համարւում է Զանգեզուրի  լեռնաշղթայի երկրորդ ամենաբարձր գագաթը,  բարձրութիւնը՝  3829 մ.։

Լեռնագագաթը վեր է խոյանում Գեղի եւ Կարթ գետերի միջև, նրա լանջերին է գտնւում նաեւ Գազանալիճ լիճը։ Լեռը  կազմւած է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիդներից, պորֆիրիտներից։ 

«Դիցմայրի» սօսիների պուրակ բնապատմական տարածքը գտնւում է Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գիւղից արեւմուտք՝ Հայաստանի սահմանամերձ մասում։

2020 թւականի Արցախեան երկրորդ պատերազմի արդիւնքում գիւղը հայաթափւել եւ հոկտեմբերի 4-ին բռնազաւթւել է ադրբեջանի կողմից։

Կովսական գաւառ, Քաշաթաղի մելիքութիւն (Սիւնիք)

Ամարասի վանքը գտնւում է Արցախի Մարտունու շրջանում, Մաճկալաշէն գիւղի մօտ։ Հնում գտնւել է Մեծ Հայքի Միւս Հաբանդ գաւառում։ Վանքը կառուցւել է Գրիգոր Լուսաւորչի կողմից 4-րդ դարի սկզբներին։ Երկար ժամանակ եղել է Հայոց Աղվանքի կաթողիկոսական կենտրոնը։

Միջին դարերում ունեցել է իր դպրոցը, որը հիմնադրւել էր 5-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Գրչութեան յայտնի կենտրոն է եղել։ Այստեղ է թաղւած Հայոց Աղվանքի կաթողիկոս Գրիգորիսը՝ Գրիգոր Լուսաւորչի թոռը, որի գերեզմանը պահպանւել էր մինչեւ վերջերս (ներկայիս վիճակն անկայտ է)։

Հեղինակը՝

ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆ

Related Articles

Back to top button