Հայաստան - Արցախ

Վարուժան Գեղամեան. «Հայկական իրականութիւնում վերջին շրջանում ակտիւօրէն տարածւում է այն թէզը, որ իրականում Հայաստանի ու Թուրքիայի մէջ ոչ մի էական խնդիր չկայ»

Հայկական իրականութիւնում (Հայաստանում եւ Սփիւռքում) վերջին շրջանում ակտիւօրէն տարածւում է այն թէզը, որ իրականում Հայաստանի ու Թուրքիայի մէջ ոչ մի էական խնդիր չկայ։ Այս մասին գրել է պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

Առկայ կոնֆլիկտի պատճառը

ա) հայերի ունեցած ծաւալապաշտութիւնն է դէպի թուրքերի տարածք եւ

բ) արտաքին ուժերի (յատկապէս՝ Ռուսաստանի) խառնակչութիւնը։

Նման պնդումները առաջիկայ ամիսներին լինելու են էլ աւելի յաճախակի։

Հայ-թուրքական հակամարտութեան այսպիսի մեկնաբանութիւնը ոչ միայն հակագիտական է եւ հակասում է իրականութեանը, այլեւ հեշտ ապացուցելի է հակառակը։

Եւ այս մասին շուտով աւելի հանգամանալից կը գրեմ։

Մինչ այդ մի օրինակ այն բանի, որ տարածաշրջանում թուրքական ծաւալապաշտութիւնն ուղղւած է բոլորի դէմ, այլ ոչ թէ միայն հայերի (ինչը վերոնշեալ հիմնաւորման առանցքային «փաստերից է»)։

Այսպէս, եթէ օկուպացւած հայկական Շուշին յայտարարւել է Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ապա Ադրբեջանի պետութիւնում ապրող ամենամեծ տեղաբնիկ ժողովուրդներից մէկը՝ իրանալեզու թալիշների գլխաւոր կենտրոններից Լենքորանը այս տարի յայտարարւել է Թուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անում է ամէն բան, որպէսզի լիարժէք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ՝ ոչ թուրքական ժողովուրդներին կամ դրանց մղի դուրս։

Այլ կերպ ասած՝ թուրքական ծաւալապաշտութիւնը ոչ թէ բխում է այս կամ այն ժողովրդի՝ թուրքերի հանդէպ տածած վերաբերմունքից, այլ Թուրքիայի եւ վերջնիս կցորդ Ադրբեջանի՝ մեր տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական բնական մղումներից։

Իսկ այդ մղումներին ընդառաջ ցանկացած զիջումը աւելի անխուսափելի է դարձնում յաջորդ զիջման պարտադրանքը։

Քարտէզում թալիշական միաւորներից մէկն է՝ Թալիշական խանութիւնը։

Yerkir.am

Related Articles

Back to top button