Վարդան Ոսկանեան. «Խնդիրը ոչ թէ «Արեւմտեան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հէնց արհեստածին Ադրբեջանն ինքը»
Վարդան Ոսկանեանը տելեգրամեան իր ալիքում գրում է.
«Հայաստանում հիմա փորձում են ապացուցել, որ հազարամեակների պետականութեան աւանդոյթ ունեցող մեր երկիրը պատմութեան մէջ երբեւէ գոյութիւն չունեցած ինչ-որ «Արեւմտեան Ադրբեջան» չէ։
Մինչդեռ պարադոքսն այն է, որ Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորումն ինքը մինչեւ 1918 թ. երբեք Ադրբեջան չի եղել եւ չի ունեցել որեւէ առանձին բիւրեղացած ինքնութիւն ու պետականութիւն, ուստի նաեւ դրա աւանդոյթ։
Պատմական եւ իրաւական լեգիտիմութեան առումով բացարձակօրէն խոցելի այս կազմաւորումը գոյացել է հայութեան, իրանական եւ կովկասեան ժողովուրդների բնիկ տարածքների վրայ օսմանեան սւինների միջոցով, ցեղասպան ծաւալապաշտական քաղաքականութեան եւ պանթուրքական այլատեաց գաղափարախօսութեան հետեւանքով։
Հետեւաբար՝ խնդիրը ոչ թէ «Արեւմտեան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հէնց արհեստածին Ադրբեջանն ինքը, ինչից բխում է, որ լուծումներն էլ բոլորովին այլ դաշտում են»։