Դաւիթ Ղահրամանեանի լուսանկարը՝ Reuters-ի «2023 թւականի լուսանկարները եւ դրանց յետեւում գտնւող պատմութիւնները» շարքում
Արցախցի հայ լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի լուսանկարը ներառւել է Reuters-ի «2023 թւականի լուսանկարները եւ դրանց յետեւում գտնւող պատմութիւնները» շարքում։
Արցախի դէմ Ադրբեջանի ագրեսիայից յետոյ հարիւր հազարաւոր հայեր ստիպւած են եղել լքել իրենց պատմական հայրենիքը եւ շարժւել դէպի Հայաստանի սահման։
«Դաւիթ Ղահրամանեանը եւ նրա ընտանիքը մեքենայով շարժւում էին խցանւած լեռնային ճանապարհով։ Մեքենաներ, բեռնատարներ, աւտոբուսներ եւ տրակտորներ շարքով անցնում էին անցուղու վրայով՝ յաճախ երթեւեկութեան երկու կամ երեք գօտիներով, բոլորը նոյն ուղղութեամբ: Մարդիկ վերցրել էին այն ամէնը, ինչ կարող էին տեղաւորել իրենց մեքենաների մէջ կամ դրանց վրայ:
Մեքենաների բեռնախցիկները լցւած էին։ Դրանց վերեւում կապւած էին պայուսակներ, տուփեր եւ, նոյնիսկ, կահոյք։
Ստեփանակերտից Հայաստանի սահման տանող 77 կմ. երկարութեամբ ճանապարհն Ղահրամանեանը եւ նրա ընտանիքն անցել են 24 ժամում: Նրանք ակնկալում էին, որ դա կը տեւէր ընդամէնը երկու ժամ: Երբ պարտադրւեցին լքել իրենց տունը, Ղահրամանեանը լուսանկարեց, թէ ինչպէս էր հայրը լացում ճանապարհի եզրին»։