Հայաստան - Արցախ

Վարդան Ոսկանեան. «Արցախում մնացած հատուկենտ հայերին բարբարոսները պահում եւ օգտագործում են որպէս «թանգարանային նմուշներ»»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.

«Դատելով Բաքւի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի՝ բռնազաւթւած Արցախի Հանրապետութիւնում մնացած մատների վրայ հաշւած հայերի մասնակցութեամբ արդէն երկրորդ բեմականացւած տեսանիւթից, Բաքւում փորձում են էժանագին այս հնարքով ցոյց տալ, թէ որքան, իբր, հանդուրժող է արհեստածին Ադրբեջանի պարագլուխը։

Իրականում Արցախում տեղի է ունեցել բնիկ հայութեան էթնիկ զտում եւ ցեղասպանութիւն, իսկ բռնազաւթւած հինաւուրց հայկական այս հողում մնացած հատուկենտ հայերին բարբարոսները պահում եւ օգտագործում են որպէս «թանգարանային նմուշներ»։

Ըստ այդմ, որեւէ սկզբունքային տարբերութիւն չկայ երիտթուրք եւ Բաքւի բարբարոսական վարչախմբի դահիճների միջեւ, որոնց մեր հաւաքական պատասխանը պէտք է լինի արդար վրէժի եւ մայր Հայաստանի գիրկ Արցախի վերադարձի ու վերահայկականացման ծրագրի մշակումը»։

Related Articles

Back to top button