Հայաստան - Արցախ

Գեղամ Մանուկեան. «Հայոց Ցեղասպանութիւնն իշխանութիւնը սկսել է ծածուկ «յիշել» կամ թուրքական նախապայմանների ստրուկները»

Պարզւում է, անցեալ շաբաթ՝ դեկտեմբերի 9-ին, 2015 թ.-ին Հայաստանի առաջարկութեամբ ՄԱԿ-ի կողմից ընդունւած եւ յայտարարւած «Զոհերի յիշատակի եւ նրանց արժանապատւութեան յարգանքի եւ ցեղասպանութիւնների կանխարգելման» միջազգային օրը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարոյր Յովհաննիսեանը եւ գլխաւոր քարտուղար Բորիս Սահակեանն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ յարգանքի տուրք են մատուցել ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

 «Հայոց Ցեղասպանութիւնն իշխանութիւնը սկսել է ծածուկ «յիշել» կամ թուրքական նախապայմանների ստրուկները այս օրերին Հայաստանի ԱԳՆ-ի մի լուր դուրս մնաց հանրութեան ուշադրութիւնից։

Պարզւում է, անցեալ շաբաթ՝ դեկտեմբերի 9-ին, 2015 թ.-ին Հայաստանի առաջարկութեամբ ՄԱԿ-ի կողմից ընդունւած եւ յայտարարւած «Զոհերի յիշատակի եւ նրանց արժանապատւութեան յարգանքի եւ ցեղասպանութիւնների կանխարգելման» միջազգային օրը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարոյր Յովհաննիսեանը եւ գլխաւոր քարտուղար Բորիս Սահակեանն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ յարգանքի տուրք են մատուցել ցեղասպանութեան զոհերի յիշատակին։

Ծիծեռնակաբերդ ես եմ նշում, իսկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ մամլոյ հաղորդագրութեան մէջ նշւած էլ չի ուր են այցելել, ի սպառ բացակայում է ոչ միայն 1915-ի Ցեղասպանութեան կազմակերպչի՝ Օսմանեան կայսրութեան անւանումը, այլ անգամ՝ Հայոց Ցեղասպանութիւն ձեւակերպումը (յղումը՝ մեկնաբանութիւնում)։

Այնքան են Հայաստանի նորօրեայ դիւանագէտները փորձել արդէն աւանդական յիշատակի այս օրը ծածուկ նշել, որ ԱԳՆ յայտարարութիւն էլ զլացել է կազմել եւ հրապարակել։

Մինչ այդ, տարիներ շարունակ դեկտեմբերի 9-ին եղել է ԱԳՆ պաշտօնական յայտարարութիւնը կամ արտաքին գործերի նախարարի ուղերձը «Զոհերի յիշատակի եւ նրանց արժանապատւութեան յարգանքի եւ ցեղասպանութիւնների կանխարգելման» միջազգային օրւայ առիթով: (2017, 2019, 2020, 2021, 2022 թւականների յիշատակումների յղումները՝ մեկնաբանութիւնում):

Աւելին, տարբեր տարիներին Հայաստանում պետական մակարդակով այդ օրերին կայացել են «Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան» խորագրով միջազգային ֆորումներ։ Վերջինը 2022-ին էր, որտեղ այլեւս չխօսւեց Հայոց Ցեղասպանութեան մասին, իսկ Փաշինեանը հանդէս եկաւ իր աղմկայարոյց յայտարարութեամբ, թէ իրեն յաճախ թուրք են անւանում, որից վատ չի զգում։

Դեռ անցած տարի ահազանգել էի, որ պաշտօնական խօսոյթում սահուն կերպով Օսմանեան կայսրութեան կողմից կազմակերպւած Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը դուրս է մնում։ Հիմա արդէն փորձում են մեր դիւանագիտական ձեռքբերումների մասին անգամ լռել, որ չզայրացնեն Անկարային։

Տեղին է յիշել, երբ Ռուբինեան-Քըլըչ բանակցային ձեւաչափի սկիզբը դրւեց, ու հպարտանում էին, թէ նախապայմաններ չկային, ընդդիմութիւնը հակազդում էր՝ նախապայմաններ գրաւոր չկան, բայց Հայաստանի իշխանութիւններն անխօս են գնալու զիջումների։ 2023-ի դեկտեմբերի 9-ի ծածուկ «յիշատակումը» դրա վկայութիւնն է»։

Աւելին, տարբեր տարիներին Հայաստանում պետական մակարդակով:

Arfd.am

Related Articles

Back to top button