ԻրանՀայաստան - Արցախ
Ոսկանեան. «Հայաստանի եւ Իրանի բարեկամութիւնն այս տարածաշրջանում հէնց քաղաքակրթական լոյսի եւ վերածննդի խորհրդանիշ է»
![](/wp-content/uploads/2023/12/vartan-20231223-780x470.jpg)
Իրանի հինաւուրց քաղաքակրթական աւանդոյթի շարունակականութիւնը նաեւ ապահովում են հէնց այս քաղաքակրթութեանը բնորոշ այնպիսի տօների պահպանումը, ինչպիսին, դիցուք, ձմեռային արեւադարձին նւիրւած «Շաբ-է Եալդա»-ն է։ Այս մասին գրում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
Այսօր (դեկտ. 21-ին) Երեւանի իրանական դպրոցում այդ տօնին նւիրւած միջոցառմանը պատիւ ունեցայ ներկայ գտնւելու ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի եւ մշակոյթի խորհրդական Մոհամմադ Ասադիի հետ միասին։
Ձմեռային արեւադարձի տօնը խորհրդանշում է օրւայ լուսաւոր հատւածի երկարելը եւ լոյսի վերածնունդը։
Հայաստանի եւ Իրանի բարեկամութիւնն այս տարածաշրջանում հէնց քաղաքակրթական լոյսի եւ վերածննդի խորհրդանիշ է՝ ընդդէմ խաւարի եւ բարբարոսական տարերքի։