ՄիջազգայինՔաղաքական

Կալանավայրում մահացել է Ալեքսէյ Նաւալնին

Եամալ-Նենեցեան ինքնավար օկրուգի թիւ 3 ուղղիչ գաղութում փետրւարի 16-ին մահացել է Ալեքսէյ Նաւալնին: Այս մասին յայտնում են Պատիժների կատարման դաշնային ծառայութիւնից։

«Դատապարտեալ Նաւալնին գաղութում զբօսանքից յետոյ իրեն վատ է զգացել՝ գրեթէ անմիջապէս կորցնելով գիտակցութիւնը։ Ժամանել են հաստատութեան բուժաշխատողները, կանչւել է շտապ բժշկական օգնութեան բրիգադ։ Իրականացւել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդիւնք չեն տւել։ Շտապօգնութեան բժիշկներն արձանագրել են դատապարտեալի մահը»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։

Նշւում է, որ մահւան պատճառները պարզւում են։

Առնչւող Յօդւածներ

Back to top button