ՄիջազգայինՔաղաքական

Էրդողանն առաջարկել է թուրքական Սփիւռքի շարքերում ներառել Ադրբեջանի քաղաքացիներին եւ Կովկասի բնակիչներին

Թուրքիան ապրում է մի շրջան, երբ մենք քայլ առ քայլ յետեւում ենք թողնում այն խնդիրները, որոնք թուրքական տնտեսութիւնում առաջացել են համաշխարհային տնտեսական տատանումների պատճառով։ Այս մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, տեղեկացնում է Անադոլուն։

«Նոյնիսկ Թուրքիայի ամենաեռանդուն թշնամիներն այլեւս չեն կարող անտեսել մեր երկիրը եւ չեն կարող յաջողութեան հասնել մեր տնտեսութեան վրայ մութ ամպեր գոյացնելու իրենց փորձերում»,- եզրափակել է Թուրքիայի ղեկավարը։

Նա յաւելել է, որ թուրքական Սփիւռքը կազմող, այլ երկրներում ապրող, աշխատող եւ սովորող թուրքական ծագում ունեցող մարդկանց թիւը հասնում է 8 միլիոնի։

«Թուրքական պետութիւնների կազմակերպութեան անդամ եւ դիտորդ երկրների, այդ թւում՝ Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Կիրգիզստանի, Թուրքմենստանի եւ Հունգարիայի քաղաքացիները եւս պէտք է ներգրաււեն մեր Սփիւռքի շարքերում»,- նշել է Էրդողանը։

Այս ցուցակում նա ներառել է նաեւ Թուրքիայի կողմից օկուպացւած Կիպրոսի հիւսիսային հատւածի քաղաքացիներին։

«Մենք չպէտք է մոռանանք նաեւ Արեւմտեան Թրակիայում, Բալկաններում, Կովկասի այլ եղբայրական համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, իսլամական աշխարհի եւ նրանց Սփիւռքի ներկայացուցիչներին», – ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button