ՄիջազգայինՔաղաքական

Աղբիւր. Պակիստանը 1,6 միլիարդ դոլարի ռազմական գործարք է կնքել Ադրբեջանի հետ

«Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram ալիքը յայտնել է Պակիստանի եւ Ադրբեջանի միջեւ 1,6 միլիարդ դոլար արժողութեամբ ռազմական գործարքի մասին։

Ըստ աղբիւրի, Ադրբեջանի համար պակիստանեան գործարքը ներառում է 8 JF-17 Block-III կործանիչ, ինքնաթիռների զինամթերք եւ օդաչուների պատրաստութիւն։

«JF-17 Block-III-ը պակիստանեան ինքնաթիռի մոդիֆիկացիաներից է, որը յագեցած է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով եւ կարող է կրել PL-10E փոքր հեռահարութեան «օդ-օդ» հրթիռներ»,- գրել է Telegram ալիքը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button