Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. «Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրը կապւած է ոչ թէ ՀՀ-ում ապրող հայերի, այլ հայկական Սփիւռքի հետ»

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։

Ինչպէս հաղորդում է «ԱՊԱ»-ն, այս մասին յայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ.

«Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրը կապւած է ոչ թէ Հայաստանում ապրող հայերի, այլ Եւրոպայի եւ Ամերիկայի հայկական Սփիւռքի եւ այս տարածաշրջանում խաղաղութիւն չցանկացող շրջանակների հետ։ 30 տարի հայկական օկուպացիայի տակ գտնւող Ղարաբաղի շրջանն ազատագրւել է 44 օրում Նիկոլ Փաշինեանի այն խօսքերը, որ ինքը կընդունի դա, մեծ դժգոհութիւն առաջացրեց յատկապէս հայկական Սփիւռքի կողմից։

Հայաստանն այլ շանս չունի, քան այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ եւ համերաշխ ապրելու»,- ասել է Քուրթուլմուշը:

Related Articles

Back to top button