Միջազգային

Էրդողանն ու Ալիեւը քննարկել են միջազգային տարածաշրջանային հարցեր

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 10-ին, Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Տեղեկացնում է Tert.am-ը՝ադրբեջանական ԶԼՄ-ներին յղումով:

Հանդիպմանը, կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական եւ առեւտրային կապերի ընդլայնման, պաշտպանական, ռազմարդիւնաբերական եւ այլ ոլորտներում համագործակցութեան հարցեր։

Նշւել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարաւորութիւնների ընդլայնումը, ընդգծւել է երկու երկրների համատեղ գործունէութեան կարեւորութիւնը Միջին միջանցքի զարգացման գործում։

Ալիեւը հերթական անգամ Թուրքիայի նախագահին հրաւիրել է COP29, որն Էրդողանը գոհունակութեամբ է ընդունել։

Հանդիպմանը մտքերի փոխանակութիւն է տեղի ունեցել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։

Related Articles

Back to top button