Դուրովի ձերբակալութեան ֆոնին Մասկը չի բացառել X-ի դէմ միջոցների կիրառումը
«ԱԼԻՔ» – Telegram-ի հիմնադիր Պաուէլ Դուրովի ձերբակալութեան ֆոնին ամերիկացի միլիարդատէր Իլոն Մասկը չի բացառում միջոցառումները նաեւ իրեն պատկանող X սոցցանցի դէմ: Յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դուրովի ձերբակալութիւնից յետոյ ամերիկացի գործարար Վիւեկ Ռամասւամին X-ի իր էջում գրել է.
«Այսօր Telegram-ն է, վաղը կը լինի X-ը»:
Մասկն այս գրառմանն արձագանգել է կրկնակի ընդգծւած 100 թւով։
Մասկն աջակցել է Դուրովին ազատ արձակելու կոչերին
«ԱԼԻՔ» – Ամերիկացի գործարար Իլոն Մասկը #FreePavel հեշթեգի միջոցով աջակցել է սոցցանցերի օգտատէրերին՝ կոչ անելով ազատ արձակել Telegram մեսենջերի հիմնադիր Պաուէլ Դուրովին, որը կալանաւորւել էր նախօրէին Ֆրանսիայում։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Աշխարհի տարբեր Telegram ալիքներ հանդէս են գալիս ի պաշտպանութիւն Դուրովի՝ ոմանք տեղադրում են ձեռնարկատիրոջ տեսանիւթերը կամ լուսանկարները, միւսները՝ նրա մէջբերումները։ Մեսսենջերում բազմաթիւ գրառումներ ստորագրւած են #FREEDUROV հեշթեգով։